SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային չաթերի միջոցով ծանոթանում է հայ և ռուս ազգի տարբեր տարիքի աղջիկների հետ, որից հետո պարբերաբար կատարվող տեսազանգերի միջոցով նրանց է ցուցադրում իր սեռական օրգանները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ ամենին ականատես է լինում նրա կինը` 39-ամյա Անուշ Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անուշ Ա.-ն հրավիրվել է իր բնակության վայրի ոստիկանություն` կատարվածի մասին բացատրություն տալու: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
Չինաստանը փորձում է կանխել համաճարակի երկրորդ ալիքը. Reuters
Ռուսաստանի հետ Չինաստանի հյուսիսարևելյան սահմանը դարձել է կորոնավիրուսի համաճարակի հնարավոր երկրորդ ալիքի դեմ պայքարի ճակատ: Վարակման նոր դեպքերի թիվն այստեղ կտրուկ աճել է: Ընդ որում՝ վարակակիրնեորի 90 տոկոսը արտասահմանից վերադարձածներն են: x Այն բանից հետո, երբ Չինաստանին հաջողվեց ճնշել համաճարակի ներքին օջախները, երկրում որոշակիորեն աշխուժացավ տնտեսությունը: Սակայն վտանգ կա, որ «ներմուծվող» վարակի պատճառով համաճարակի երկրորդ […]
Առավոտյան տեղի ունեցած պայթյունը «Ջերմուկ գրուպ»-ի տարածքում է եղել, պայթել է ամբարձիչի բալոնը
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կար 2 զոհ, 1 վիրավոր: x Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան […]
Ոստիկանությունը հայտնել է Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելու պատճառը
Ազատության հրապարակից մայիսի 17-ին ծեծի կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ x Ոստիկանությունից նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։ Խոսրով Հարությունյանի շահերի պաշտպան Դավիթ Ավագյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ մի քանի արձանագրում է կատարել՝ նշելով, […]