Փափկեցրած կարագը հարում ենք շաքարավազի հետ, մինչև համասեռ փքուն զանգված ստացվի: Ձվերը կոտրում ենք և թեթևակի հարելով ավելացնում խմորին: Այնուհետև ավելացնում ենք նաև գոլացրած կաթն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնում ենք խմորիչի հետ խառնած ալյուրը և հարում այնքան, մինչ ստացվի հարթ, համասեռ խմոր:
Վաֆլի պատրաստելու գործիքը լավ տաքացնում ենք և պատում բուսայուղով: Խմորը լցնում ենք կաղապարի մեջտեղի մասում ու այն ամուր փակում ենք (մեկ վաֆլու համար պահանջվում է մոտավորապես 2 ճ/գդ խմոր):
Վաֆլին թխում ենք մոտ 5 րոպե (տարբեր մոդելներիի սարքերի համար այդ ժամանակը կարող է տարբեր լինել):
Խմորի մեր պատրաստած քանակությունից ստացվում է 10 x 10 սմ չափերի 10 վաֆլի: Թխելուց անմիջապես հետո այն դրսից դառնում է խրթխրթան է, իսկ ներսից՝ փափուկ: Մեկ ժամ հետո վաֆլին փափկում է և այլևս չի խրթխրթում, իսկ, եթե ցանկանում ենք այն խրթխրթան պահել, ապա պետք է դրանք շարենք ջեռոցի ցանցի վրա և 4-5 րոպե 160 ջերմաստիճանում չորացնենք:
Վիեննական վաֆլի կարելի է պատրաստել նախաճաշին: Լավ կլինի այն մատուցել տաք վիճակում, քանի որ այդպես շատ ավելի համեղ է ստացվում: Դե իսկ մատուցելիս վրան կարելի է ցանել շաքարի փոշի, քսել մեղր, ջեմ կամ խտացրած կաթ։
Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է 2005 թվականի իրադարձություններին, երբ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր գրել ՀՀ նախագահին։ x «2005 թվականի ապրիլին Հայաստանում պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին՝ 90-րդ տարելիցի շրջանակներում։ Նախորդ տարիներին, Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ առաջընթաց էր գրանցում»,– […]
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը: x «Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: x Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի: Ըստ վարչապետի՝ […]