SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային չաթերի միջոցով ծանոթանում է հայ և ռուս ազգի տարբեր տարիքի աղջիկների հետ, որից հետո պարբերաբար կատարվող տեսազանգերի միջոցով նրանց է ցուցադրում իր սեռական օրգանները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ ամենին ականատես է լինում նրա կինը` 39-ամյա Անուշ Ա.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անուշ Ա.-ն հրավիրվել է իր բնակության վայրի ոստիկանություն` կատարվածի մասին բացատրություն տալու: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
Բրիտանիայում փոստատարը հոգնածությունից մահացել Է՝ սուրբծննդյան նամակներ ու նվերներ առաքելու պատճառով
Անգլիայի հարավ — արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել Է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Star-ը: Նշվում Է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ Էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրեժեշտ Է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել […]
Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել.
Շահումյանի շրջանի բնակիչ, 1965 թվականին ծնված Գ. Գ.-ն փետրվարի 18-ին հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։ x Այս մասին «Արմենպրես»—ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության կայքէջից: ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում […]
Բախվել են բեռնատար ավտոմեքենաներ
Հունիսի 19-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ-Շամիրամ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ քաղաքից դեպի Շամիրամ գյուղ տանող ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են քարով բեռնված «ԿամԱԶ» (վարորդ՝ Միհրան Մ․, ծնված […]