SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: shamshyan.com
Related Articles
Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրել է առաջիկա հանրաքվեի հանգամանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: x Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը խոսել է նաև Կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, Կառավարության հակակոռուպցիոն […]
Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, ինչի հետևանքով 7-ամյա տղան ջրահեղձ է եղել
Օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ x Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի […]
Տիգրան Ավինյանը փաստերով և թվերով հակիրճ ներկայացրեց Երևան քաղաքում կատարված ծավալուն աշխատանքները
Որոշ շրջանակներում տեղեկություններ էր տարածվել թե քաղաքապետարանի ներկա վարչակազմը ցածր արդյունավետություն է դրսևորել մինչ օրս, սակայն Տիգրան Ավինյանը փաստերով և թվերով ներկայացրել է թե ինչ մեծ քանակի և բազմաբևեռ աշխատանք է կատարվել նրա պաշտոնավարման օրոք, օրինակ բերելով` Երևան քաղաքի սեփական եկամուտների շեշտակի աճը, փողոցների ասֆալտապատման մեծ ծավալի աշխատանքները, բակերի բարեկարգման բազում օրինակներ, կիլոմետրերով կոյուղագծերի անցկացումը […]