SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: shamshyan.com
Related Articles
Ռուստամ Մուրադովին հավանաբար հետ կկանչեն Արցախից․ նրա պայմանագրի ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող […]
Հյուրանոցի հաճախորդների միջև վիճաբանություն և անվտանգության աշխատակցի դանակահարություն
2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի և աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։ x Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել […]
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում x ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝ 🔸նպատակային վարկերի համաֆինանսավորում, 🔸վերաֆինանսավորում 🔸սուբսիդավորում։ Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝ 🔹աշխատակիցներին աշխատավարձի վճարում, 🔹հարկերի և […]