Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդունելու հարցը: x Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ներկայացնելով քրեական օրենսգրքի և վարչական օրենքների մեջ լրացում անելու նախագիծը, նշեց. «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500 -ապատիկի չափով: […]
Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: x «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քառատողով պատասխանելով նրա քառատողին։ x «Փաշինյանի որևէ հայտարարություն արժանի չէ բովանդակային պատասխանի: Կուզենայինք ուղղակի բացատրել վարչապետ Փաշինյանին, որը հետևություններ չի արել ծանր պարտությունից, պոեզիայի լեզվով: Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝ Իսկ անարժանը, Որ կցանկանա խլել մեր hայրենիքը, Իմացիր՝ նրան քիչ է մնացել, Որ ընկնի […]