«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։ Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ»:
Related Articles
Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ լավ լուր կունենանք. քաղաքապետ
Այս պահին մոտ 35 ավտոբուս է երթեւեկում 3 նոր գծերում: Ոլորտի պատասխանատուները խոսք են տվել մինչեւ մայիսի 5-ը 4-րդ նոր գիծը գործարկվի, ու այսպես շարունակական է լինելու: x Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր ծավալի ավտոբուսների շահագործմանը: «Առաջ չեմ ուզում ընկնել, բայց այս շաբաթ […]
«Արմավիր» ՔԿՀ-ում 31-ամյա դատապարտյալ է մահացել
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ․, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ x ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 00։20-ի սահմաններում Ա․ Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ։ […]
Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին
Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: x Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը: Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 […]