Այլ ԱՐԽԻՎ ՀԱՅՏՆԻՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Victoria’s Secret-ը կորցրել է լսարանը տրանսգենդերներին ու պլյուս չափի մոդելներին դեմ լինելու պատճառով

Ներքնազգեստների ճանաչված Victoria’s Secret բրենդը լուրջ խնդիրներ ունի: 25 տարվա մեջ առաջին անգամ նրանց՝ «հրեշտակների» հայտնի ցուցադրությունը չի կայանա: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է L Brands ընկերության (որին պատկանում է Victoria’s Secret բրենդը) ֆինանսական տնօրեն եւ գործադիր փոխնախագահ Ստյուարթ Բերգդերֆերը:

Նա ընդգծել է, որ շոուն իրենց բրենդի շատ կարեւոր բաղադրիչն է եղել, սակայն վերջին 3-4 տարիների ընթացքում իրենք խնդիրներ են ունեցել, եւ հիմա ժամանակ է պետք՝ դիրքերը վերականգնելու համար: Բերգդերֆերը նշել է, որ իրենք պետք է զարգացնեն մարքեթինգը՝ այդ թվում բրենդի հաղորդակցությունը լսարանի հետ, ինչպես նաեւ դրա էմոցիոնալ բաղադրիչը:

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ վերջին շրջանում բրենդն իսկապես վատ ժամանակներ է ապրում: Նշվում է, որ Victoria’s Secret-ի շարքերը լքել են մի շարք մոդելներ, նրանց թվում՝ ճանաչված Ադրիանա Լիման, որը բրենդի հետ համագործակցել է մոտ 20 տարի: Բացի այդ՝ Victoria’s Secret-ը բազմաթիվ քննադատությունների է արժանացել՝ մոդելներ ընտրելու չափանիշների համար. նրանք իրենց ցուցադրություններին չէին հրավիրում պլյուս չափի կամ ցածրահասակ աղջիկների: Իրավիճակը սրել է այն, որ մարքեթինգի տնօրենն ասել է՝ չարժե պլյուս չափի կամ տրանսգենդեր մոդելի հրավիրել: Վարկանիշը չի հաջողվել հետ վերականգնել անգամ տրանսգենդերի ու պլյուս չափի մոդելի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Այս բրենդի հետ համագործակցող մոդելները եւս դժգոհություններ են արտահայտել: Օրինակ՝ ճանաչված մոդել Բելլա Հադիդն խոստովանել է, որ պոդիումի վրա իրեն հարմարավետ չի զգում Victoria’s Secret-ի ներքնազգեստով:

Victoria’s Secret-ի առաջին շոուն տեղի է ունեցել 1995 թ.: 2018 թ. այն իր պատմության ամենացածր վարկանիշն է ունեցել: Անցած տարի այն դիտել է 3.3 մլն մարդ՝ 2017-ի 5 մլն-ի համեմատ:

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով