Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Նոր զարգացումներ Շշի Մելոյի եղբոր քրեական գործով

Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի թիկնապահի եւ եղբոր քրեական գործը մտավ դատարան: 2019 թվականի օգոստոսի2-ին`ժամը 12:30֊ի սահմաններում` Երեւան֊Սեւան մայրուղու 15 կմ հատվածում գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձիցհետո, ՀՀ քննչական կոմիտեի Աբոփանի քննչական բաժնում քննվող թիվ 20115119 քրեական գործով նշված տարածքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է Մարկոս Մարկոսյանը:

Նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում` դեպքի վայրի զննության ընթացքում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքերկրող «Ռենջ Գովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու եւ քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ դեպքի վայրի տարածք է մուտք գործե լՌոբերտ Մանուկյանը: Ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռոբերտ Մանուկյանը վիճաբանության մեջ է մտել քննիչիեւ դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք, ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված` դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանների եւ քննիչի հորդորներին` դեպքի վայրի զննության մասնակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի, 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից:

Այնուհետեւ, Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող «Ռենջ Ռովեր» մակնիշի 555 ԼԼ 05 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր, որիհետ կապված իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը Աժ նախկին պատգամավորի եղբայրն է: Թիկնապահ Մարկոսյանը կալանավորված է, իսկ գործարարի եղբայրը գրավի դիմաց ազատության մեջ է:

Այս մասով նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննական ավարտ, եւ գործը ուղարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով