Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ

Քիմ Քարդաշյանն այլեւս մերկ չի լուսանկարվելու. ամուսնուն դա դուր չի գալիս

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլեւս մերկ լուսանկարներ չանել: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը: Աստղը չի թաքցնում, որ որոշման պատճառներից է ամուսինը՝ Քանյե Ուեստը: Ռեփերը հայտարարել է քրիստոնեական արժեքների մասին. վերջին շրջանում բավական շատ է հետեւում կրոնական սկզբունքներին, ու նրան դուր չեն գալիս կնոջ բաց լուսանկարները:

«Չեմ կարող պնդել, որ հիմք է հանդիսացել, որ ամուսինս բարձրաձայնել է, որ դա երբեմն չափազանց է, եւ նրան դուր չի գալիս, բայց ես լսում ու հասկանում եմ նրան: Ամեն դեպքում, նա ինձ ազատություն է տալիս անելու այն, ինչ ուզում եմ, բայց ես եմ սկսել նորովի մտածել»,- ասել է Քարդաշյանը, որը վերջին շրջանում փորձում է նախկինի համեմատ ավելի համեստ հագնվել:

Նա նման որոշում է կայացրել նաեւ հանուն երեխաների, քանի որ հասկացել է, որ չի կարող նրանց հետ հանգիստ նստել ու նայել ինստագրամյան իր էջը: 39-ամյա աստղը 4 երեխա ունի՝ Նորթը, Սեինթը, Չիկագոն ու Պսալմը:

Վերջին շրջանում Քարդաշյանը բավական ակտիվ է քաղաքական ու հասարակական հարցերում: Հաճախ է լինում Սպիտակ տանը: Մերկ լուսանկարների պատճառով նոր ոլորտներում գործունեություն ծավալելիս հաճախ անհարմար է զգում, եւ դա էլ նոր մոտեցման պատճառներից է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով