ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ: Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Related Articles
Արցախում է ապրում հիմա իմ մայրը և իմ բարեկամները․ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացնում է նոր մանրամասներ
Արցախում է ապրում հիմա իմ մայրը և իմ բարեկամները․ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացնում է նոր մանրամասներ x
Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: x «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի Աբազյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:
Արման Սարգսյանը Գավառի արյունալի դեպքերից հետո ինքն իրեն պարգևատրել է «Սխրագործության համար» մեդալով
x Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ինքն իրեն պարգևատրել է «Սխրագործության համար» մեդալով: Եվ այստեղ հետաքրքրականն այն է, որ նա դա արել է Գավառի արյունալի դեպքերից հետո: Թե հատկապես ինչպիսին են եղել անձամբ իր և ոստիկանների սխրագործությունները, երբ նրանց ներկայությամբ վրեժխնդրություն է տեղի ունեցել՝ մտել են հիվանդանոց ու կոկորդներ կտրել, միայն Արման Սարգսյանին է հայտնի: […]