ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ: Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Related Articles
Վանա լճում միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, առնվազն 7 մարդ զոհվել է
Թուրքիայում՝ Վանա լճում միգրանտներին փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է առնվազն 7 մարդ: 64 մարդ փրկվել է: x Ենթադրվում է, որ Վանա լիճը հատելու փորձ կատարող միգրանտները Թուրքիայի տարածք են մտել Իրանից, և նրանց մեծ մասն Աֆղանստանից, Պակիստանից ու Բանգլադեշից են: Բիթլիս նահանգի վարչակազմի փոխանցմամբ՝ աղետը վերապրած միգրանտներին փոխադրել են հիվանդանոցներ: «Մենք մոտ էինք ափին, […]
Պուտինն ու Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը և կստորագրեն համաձայնագիր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ x «Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, […]
Երևանի մետրոպոլիտենի վերազինման գործընթացն ու նոր կայարանի կառուցման խնդիրները
Երևանի մետրոպոլիտենի վերազինման գործընթացն ու նոր կայարանի կառուցման խնդիրները x