ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ: Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Related Articles
Սահմանված կարգով դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021 թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ
ՀՀ Կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021 թ. հիփոթեքային վարկավորման […]
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սմբատ Գոգյանը: x «Արժեքների հակացուցումներ կային»,-նշեց Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ազատման դիմում գրելու պատճառը որն է: Նա տեղեկացրեց, որ իր գործունեությունը շարունակելու է ծավալել կրթության ու գիտության ոլորտում: Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին:
Ձորաղբյուրի ամառանոցները` ջրային մաֆիայի ճիրաններում
Ջորաղբյուրի ամառանոցներում շաբաթներ շարունակ ոռոգման ջուր չի տրվում: Որքան էլ տարօրինակ հնչի, ջուր չտալու պատճառը ոչ թե ջրի բացակայությունն է, այլ տարիների ընթացքում ամուր հիմքեր գցած հանցավոր սխեման՝ ոռոգման ջուր չտալով ստիպում են գնել ցիստեռններով վաճառվող թանկարժեք ջուրը։ 1 ցիստեռն ջուրն արժե 10000 դրամ և այդ քանակը բավականացնում է սոսկ մեկ անգամ այգին ոռոգելու համար: […]