Երեւանում դեկտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. 15 համարի երթուղայինի դուռը պոկվել է եւ այն շարունակել է երթեւեկել առանց դռան։ Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը:
Երթուղայինի դուռն ընկել է ուղեւորներից մեկի բացելու ժամանակ, բարեբախտաբար, տղամարդ ուղեւորը կարողացավ կառավարել դուռն անկման պահին։
Վարորդն ու ուղեւորը փոխադարձ մեղադրանքներից հետո միասին դուռը տեղադրեցին երթուղայինի մեջ ու շարունակեցին ճանապարհը։ Ճանապարհի ողջ ընթացքում ուղեւորներից մեկը բռնում էր դուռը, որպեսզի այն չընկնի: