Այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունն արդեն մեկնել է ԱՄՆ: Այն կարևոր զարգացում է Հայաստանի համար, միաժամանակ ներառում է անվտանգության, տնտեսական և քաղաքական բաղադրիչներ։ Այս համաձայնագիրը կարելի է դիտարկել որպես ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի հաստատում, որն ունի և ունենալու է հետևանքներ ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար։
Անվտանգության տեսանկյունից, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը և տարածաշրջանային հավասարակշռության ապահովմանը։ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է ծառայել որպես կարևոր հակակշիռ հարևան երկրների՝ մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ։ Նման համաձայնագրերը նաև հնարավորություն են ստեղծում համագործակցել միջազգային խաղաղապահ առաքելությունների և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։
Տնտեսական բաղադրիչը ևս մեծ նշանակություն ունի։ ԱՄՆ-ը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկը, և ռազմավարական գործընկերությունը կարող է խորացնել տնտեսական կապերը, ընդլայնել ամերիկյան ներդրումների ծավալը և խթանել նորարարական տեխնոլոգիաների փոխանակումը։ Համաձայնագիրը կարող է ստեղծել նաև նոր հնարավորություններ փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև նպաստել Հայաստանի տնտեսության, էներգետիկ դիվերսիֆիկացմանը և տեխնոլոգիական ոլորտում գործակցության զարգացմանն ու խորացմանը։
Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առումով ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Հայաստանի իրավական և քաղաքացիական բարեփոխումներին։ Նման համագործակցությունը կարող է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական համակարգի անկախությունը և կոռուպցիայի դեմ պայքարը՝ նպաստելով Հայաստանի ժողովրդավարության կայունացմանը։
Տարածաշրջանային տեսանկյունից համաձայնագիրը կարևոր ազդակ է։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը կարող է ազդել հարևան երկրների հետ հարաբերությունների դինամիկայի վրա՝ հատկապես այն դեպքում, երբ Հայաստանն ինքնուրույն փորձում է լուծել իր անվտանգային մարտահրավերները։ Միևնույն ժամանակ, այս գործընկերությունը կարող է ծառայել որպես ազդակ այլ երկրների համար՝ Հայաստանի հետ ավելի ակտիվ համագործակցության և ներդրումների համար։
Այս համաձայնագիրը խորքային ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի միջազգային դիրքավորման վրա՝ ամրապնդելով նրա հարաբերությունները Արևմուտքի հետ և ապահովելով դիվանագիտական դաշտում նոր հնարավորություններ։ Այն արտացոլում է Հայաստանի ձգտումը բազմավեկտոր արտաքին քաղաքականության, որի նպատակն է համագործակցել տարբեր կենտրոնների հետ՝ ապահովելով երկրի կայուն զարգացում և անվտանգություն։
Telegram-ում մայիսին կգործարկվի նոր գործառույթ, ինչը թույլ կտա խմբակային տեսազանգեր կազմակերպել, իր ալիքում գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է ria.ru-ն։ x «Էկրանի համատեղ օգտագործում, աղմուկի չեղարկում, անհատական համակարգիչների և պլանշետների աջակցություն․ այն ամենը, ինչ դուք կարող եք ակնկալել տեսակոնֆերանսների ժամանակակից գործիքից»,- գրել է նա՝ ընդգծելով, որ այդ ամենը հասանելի կլինի Telegram-ում։ Բացի այդ, նա […]
«Հոմպլեքս Հիպեր Մոլ»-ի պաշտոնական բացման արարողությանը ներկա գտնվեց ՀՀ վարչապետը․ x Հունիսի 25-ին իրականացավ Homplex mall-ի հանդիսավոր բացման արարողությունը, որին նաև ներկա գտնվեց ՀՀ վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նման Hyper mall-ը տարածաշրջանում չունի նմանը և իր կարողություններով խոստանում է լինել աննախադեպ հարմարավետ և պռոդուկտիվ քաղաքացիների համար։ Mall-ում առկա է ահռելի տեսականի, որտեղ այցելուն անպայման […]
Գործարարների համար անվճար վեբինարների շարքն արդեն մեկնարկել է։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, պարզապես պետք է նախապես գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3bClhcs։ x ✔️Ահա առաջիկա օրերի վեբինարների թեմաները՝ ֊ Վարձակալության պայմանագրերը ճգնաժամային իրադրություններում/10.04 ֊ Կայքերի օպտիմալացման տեխնիկական աուդիտ/10.04 ֊ Ծախսերի կրճատում, ինչպես դա կարելի է անել/11.04 ֊ Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա/13.04 ֊ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը/14.03 ֊ […]