Թուրքիայում՝ Վանա լճում միգրանտներին փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է առնվազն 7 մարդ: 64 մարդ փրկվել է:
Ենթադրվում է, որ Վանա լիճը հատելու փորձ կատարող միգրանտները Թուրքիայի տարածք են մտել Իրանից, և նրանց մեծ մասն Աֆղանստանից, Պակիստանից ու Բանգլադեշից են:
Բիթլիս նահանգի վարչակազմի փոխանցմամբ՝ աղետը վերապրած միգրանտներին փոխադրել են հիվանդանոցներ:
«Մենք մոտ էինք ափին, բայց նավը խորտակվեց, ավելի քան 100 մարդ կար, նրանց անձնագրերն արդեն ընթեռնելի չեն», — ասել է Զիա անունով աֆղանստանցի միգրանտը:
Նավը խորտակվել է, երբ մոտենում էր Բիթլիս նահանգի Ադիլչևազ ավանին:
Թուրք ոստիկանները հետաքննություն են սկսել, իրավապահները փորձում են պարզել միգրանտների ինքնությունը: