Հայաստանի նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաներ ստացել են գեներալական կոչումներ։
Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ գեներալ լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին։