Neymar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՍՊՈՐՏ

Նեյմարը ՊՍԺ-ի կազմում խփած գոլերը նվիրել է Կոբի Բրայանտի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթեց «Լիլին»: Դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը, ով գոլերը նվիրել է լեգենդար Կոբի Բրայանտի հիշատակին: Բրազիլացին գոլը տոնելիս ցույց է տվել բասկետբոլի հանճարի խաղային համարը՝ 24: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի կործանման արդյունքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել: Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով