Tankarjeq koshikneri veradardzy
Այլ ԱՐԽԻՎ ԺԱՄԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Զվարթնոցում գողացել են «Դալմայի» մենեջերի «Դոլչե և Գաբանա» արտադրության կոշիկները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզել են, որ կոշիկները գողացել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես մաքրուհի աշխատող Ասյա Հ.-ն, ով երեկ՝ հունվարի 27-ին ներկայացել է գծային բաժին և ոստիկաններին հանձնել թանկարժեք կոշիկները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կոշիկների տերը աշխատում է «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնում՝ որպես մենեջեր:

Tankarjeq koshikneri veradardzy

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով