Avtovtar
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 28-ին, ժամը 15:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվելկան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5–րդ կմ-ին բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Ռոբերտ Գ., ծնված 1990 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Սերոբ Մ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:

Ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Միշա Մ.-ն (ծնված 1997 թ.), Արմինե (ծնված 1989 թ.) և Գայանե (ծնված 1992 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկներն Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:34-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով