kapital caxser
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք ունենք կապիտալ ծախսերի քրոնիկ չկատարման պրակտիկա. Փաշինյան

Այս տարվա պետական բյուջեով նախատեսել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք 100 տոկոս կատարողականից: Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերը ոնց են արված: Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ ամեն անգամ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի մեկի դրությամբ իմանալու են ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել. «Եվ եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,- ընդգծեց Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով