«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների թիվ մեկ օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊԿ գրասենյակում նախօրեին տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տևել է մոտ 4 ժամ: Այդ դռնփակ նիստի ժամանակ այս հարցը եղել է գլխավորներից մեկը: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ վերջնական որոշում են կայացրել և այդ պարտավորությունը դրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Իմքայլականները նախ վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի: Եվ հարցն այն է, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր կլինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել: Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ և առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը: Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորելու Հրայր Թովմասյանին, ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ և ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռևս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ: Բանն այն է, որ օրակարգային է նաև սահմանադրական փոփոխություններով հարցի կարգավորմանը հասնելը, սակայն դա երկարատև գործընթաց է ենթադրում, իսկ իշխանություններն այդքան սպասել չեն ցանկանում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Related Articles
Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է շուկայում պարարտանյութի դեֆիցիտի առկայության մասին լուրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքում է այն տեղեկությունները, թե շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խոջոյանն ասաց ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում։ «Կարծիք կա, որ շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ Պարարտանյութի դեֆիցիտ չկա շուկայում։ Այսօր տեղեկություն ստացա, որ Հայաստանում արդեն առկա է նաև վրացական պարարտանյութ»,- ասաց Խոջոյանը։ Փոխնախարարը նշեց, որ […]
Մարտի 24-ից ժամը 10։00-12։00-ը սուպերմարկետներ կմտնեն միայն տարեցները. պարետի կոչը
Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է. x «Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը […]
Զինծառայողի մահվան և մյուսի վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել՝ երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով
Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում այսօր պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով: x Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով գործը հարուցվել […]