Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Tranzit» (վարորդ՝ Հաբեթ Ս.) և «Opel Astra» (վարորդ՝ Արթուր Ա.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Մկրտիչ Գ., ծնված 1956 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օpel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: