avtovtar erebuni tangarani mot
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Նոր Արեշի 50-րդ փողոցում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Նոր Արեշի 50-րդ փողոցում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դերենիկ Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թիվ 45/4 հասցեում գտնվող կիսակառույց շինության պատին, ինչի հետևանքով պատից մոտ 2 քմ հատված փլուզվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան քաղաքացիների ուժերով հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով