Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։ Վերջիններիս աշխատանքը տեղում ղեկավարել է Միքայել Այվազյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղևորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով էլ մեքենաներից մեկը հայտնվել էր կիսակառույց շինությունում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Related Articles
ՀՀ-ն տեսանելի ժամանակահատվածի համեմատ ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան
«Սա այն թեման է, որի մասին հասկանալիորեն չենք կարող շատ բան խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018թ. ի վեր՝ ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է կազմում: Բայց ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ՝ կարող եք հավաստիանալ, որ 2018թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել […]
Երևանի մետրոյի ռելսերը մաշված են, անհապաղ փոխարինման ենթակա.
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ, ներառյալ՝ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն: Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից: x Հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում: Նախագծում նշված է՝ թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը […]
Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան` Ալավերդիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է: x Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն Ալավերդիում ծանոթացել են հեղեղումներից հետո իրականացվող մաքրման ու վերականգնողական աշխատանքների ընթացքին: https://www.yerevan.am/edfiles/video/AYC%20ALAVERDI.mp4