Bob Menendez
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենենդեսի հարցերին ի պատասխան՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստացել է վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը

 Երեկ հաստատման լսումների ժամանակ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ճնշում է գործադրել նախկին սենատոր, Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանի թեկնածու Ջեֆ Ֆլեյքի վրա՝ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման ֆոնին Թուրքիայի շարունակական ժխտողականության վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը:

Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Մենենդեսը, հաղորդագրության համաձայն, հայտարարել է․ — «Երկար տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը հերքվել է այն իրագործողների ժառանգների կողմից: 2019 թվականին Սենատն առաջին անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահ Բայդենը միացավ մեզ՝ ճանաչելով այս ճշմարտությունը: Նախկինում դուք դեմ եք քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին: Դուք կմիանա՞ք այս կառույցին ու վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու գործում»:

Հանրապետական նախկին սենատոր Ֆլեյքը պատասխանել է. — «Այո»:

 

civic.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով