Մարտի 5-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գեորգի Հ., ծնված 1987 թ.) շարժիչի հատվածը:
Առաջնային հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրել են «ՃԿՊԱ» ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետի աշխատակիցները: