Ադրբեջանում նախօրեին մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Սեպտենբերի 22-ից դասերը սկսվել են 1-4-րդ դասարանների աշակերտների համար, սեպտեմբերի 29-ից էլ կմերկնարկեն 5-11-րդ դասարանցիների, ինչպես նաև բուհերի ուսանողների համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դպրոցներում հայատյաց քարոզչությունը, երեխաներին դաստիարակում պետական քարոզչական ստերով։ Մասնավորապես, կրթության նախարար Էմին Ամրուլլաևի՝ «2021-2022 ուստարվա հանրակրթության ուղղության մասին» հրամանով Ադրբեջանի բոլոր ուսումնական հաստատություններում առաջին դասերը նվիրված են «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային։ Միաժամանակ, համացանցում տարածվել են տարբեր լուսանկարներ, որոնցում երևում է, որ երեխաները կրում են Արցախյան պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը խորհրդանշող հատուկ կրծքանշաններ», ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ի դեմ ուղղված խոսքերն արտացոլող պաստառներ։ Մասնավորապես, լուսանկաներից մեկում աշակերտը պատկերված է «Ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր» գրությամբ պաստառով։ Նշենք, որ նմանատիպ գրությամբ պաստառների ու վահանակների կարելի է հանդիպել Ադրբեջանի տարբեր քաղաքների հանրային վայրերում։ Էմմա Չոբանյան
Related Articles
Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար. Փաշինյան
x Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար: Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար: Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 9 февраля 2020 г.
50 միլիոն դոլար փրկագին Apple-ի գաղտնի փաստաթղթերի համար.
REvil հաքերների խումբը սկսել է վերբեռնել խոշորագույն Apple մատակարարող ընկերությանը կոտրելու ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը: Գողացվել են ընկերության նորագույն արտադրանքի գծագրերը: x REvil հաքերների խումբը, որը հայտնի է նաև՝ որպես Sodinokibi, համացանցում հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ներթափանցել է Quanta Computer ցանց: Թայվանական այս ընկերությունը Apple-ի հիմնական մատակարարն է, որը հիմնականում արտադրում է MacBook-ներ, […]
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Մարտի 27-ին, ժամը 02:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղում «Nissan Skyline» […]