chexarkvum e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուղեւորահոսքի կրճատման պատճառով մարտի 27-ից չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրանացքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղեւորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից եւ 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երեւանից եւ 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների: «ՀԿԵ» ՓԲԸ-ն նաեւ հիշեցնում է, որ Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքը երթեւեկությունը վերսկսվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ավարտից եւ սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով