«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղեւորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից եւ 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երեւանից եւ 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների: «ՀԿԵ» ՓԲԸ-ն նաեւ հիշեցնում է, որ Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքը երթեւեկությունը վերսկսվելու է Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ դրության ավարտից եւ սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Related Articles
ՀՀ-ում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները հնարավո՞ր է վարել մգեցված ապակիներով․ Sputnik Armenia-ի անդրադարձը
ՀՀ-ում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները հնարավոր է վարել մգեցված ապակիներով, հայտնում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։ Ավելի վաղ նկատել էինք, որ Հայաստանում գործող դեսպանատների ու դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները երթեւեկում են մգեցված ապակիներով, որոնք ակնհայտորեն գերազանցում են թույլատրելի նորմը։ ՆԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ արտոնություններ տրվե՞լ են։ Գերատեսչությունից պատասխանել են, […]
Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին, RegionMonitor-ի փոխանցմամբ, նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ x Նախարարը նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու […]
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը՝ Երևանի մետրոպոլիտենի պատմությանն ու ներկայիս իրավիճակին։
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը՝ Երևանի մետրոպոլիտենի պատմությանն ու ներկայիս իրավիճակին։ x