SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովսեփյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ՝ անհայտ անձի կողմից: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում Արման Ի.-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողնեը՝ հետաքննիչ Ղանդիլյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արման Ի.-ի հայտնած տեղեկությունը դանակահարության դեպքի վայրի մասին, իրականությանը չի համապատասխանում, այնուհետև Մաշտոցի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, ով ըստ տեղեկությունների՝ աշխատում է «Ալկոգել» արտադրամասում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մալաթիայի ոստիկանների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Օ.-ն ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանության բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Related Articles
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել
Մենք պետք է լրջորեն քննարկենք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ ՀՀ-ում այլևս չկա։ x Ալեն Սիմոնյան
Բախվել են բեռնատար ավտոմեքենաներ
Հունիսի 19-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ-Շամիրամ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: x Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ քաղաքից դեպի Շամիրամ գյուղ տանող ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են քարով բեռնված «ԿամԱԶ» (վարորդ՝ Միհրան Մ․, ծնված […]
Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթից որոշակի մաս ուղղվելու է Երևանին. Հայկ Մարության
Քաղաքապետարանում հանդիպել ենք Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ ԵՄ կառույցների աջակցությամբ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին։ Հայտնի է, որ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո […]