SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովսեփյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ՝ անհայտ անձի կողմից: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում Արման Ի.-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողնեը՝ հետաքննիչ Ղանդիլյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արման Ի.-ի հայտնած տեղեկությունը դանակահարության դեպքի վայրի մասին, իրականությանը չի համապատասխանում, այնուհետև Մաշտոցի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, ով ըստ տեղեկությունների՝ աշխատում է «Ալկոգել» արտադրամասում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մալաթիայի ոստիկանների կողմից անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Օ.-ն ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանության բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Related Articles
Զվարթնոցում գողացել են «Դալմայի» մենեջերի «Դոլչե և Գաբանա» արտադրության կոշիկները
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ: x Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի […]
ԱԱԾ-ն վերադարձրեց համակարգիչս, հեռախոսս, դատախազությունն իմ դեմ քրգործ հարուցեց․ Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ x «ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։ Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ իմ դեմ սուտ մատնության փաստով։ Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»։
Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր. Խաժակյան
Ես շարունակելու եմ ներկայացնել փաստեր, բացահայտել թե կոռուպցիոն բնույթի գործարքները, թե քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունները, որոնք իրականացվում են քաղաքապետարանում, այդ թվում՝ քաղաքապետի կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարությանը հայտարարել էր, թե քննարկում են Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը: x […]