di e haytnabervel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հայտնաբերվել է դի.

Ապրիլի 3-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի պատուհանից նկատել են, որ բնակիչը մահացել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. […]

vecerord depqy
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

78-ամյա պացիենտնի մոտ արձանագրվել է մահվան դեպք.

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

Kochin ardzaganqel en
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող.

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ… Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 2 апреля 2020 г.

AGN
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ շնորհավորելով Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ: Ինչպես հայտարարությունում է նշվում, համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, լավագույն վկայությունն են այն բանի, […]

nor depqer
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր.

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 571 են, դեպքերի թիվն ավելացել է 39-ով։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։