Մայիսի 20-ին ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացվում է արհեստական քարաթափում: x Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Վերջին օրերին բազմաթիվ իսպանացի քաղաքական և մշակութային գործիչներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին՝ մտահոգ այն ամենով, ինչ տեղի է ունենում հայ_ադրբեջանական սահմանին։ x Հայտնի իսպանացիների կոչերին և ուղերձներին միացան նաև գրող, հրապարակախոս, լրագրող, բազմաթիվ գրքերի, այդ թվում նաև՝ «Արարատի հիշողությունը» (“La memoria del Ararat”) աշխատության հեղինակ Խավիեր Մորետ Ռոսը (Xavier Moret Ros), […]
Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ x Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։ Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։ Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք […]