«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։ Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել եւ կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։ Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, եւ ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Related Articles
Պուտինն ու Ալիևը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը և կստորագրեն համաձայնագիր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ x «Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ քաղաքական, […]
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: x Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն […]
ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով
Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ: x Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147մարդու, որոնց թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի և ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են: ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը, որում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: […]