«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել եւ ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին եւ ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։ Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել եւ կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։ Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, եւ ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Related Articles
ԵԹԵ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԼԻՆԵԻՆ ՌՈՄԱՆՈՍԻ ՆՄԱՆ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԼԻՆԵՐ ԱԿՆՀԱՅՏ
Կյանքում բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել հանդիպել տարբեր մարզպետների հետ, դեռևս 90 ական թվականներից սկսած, երբ այդ ինստիտուտը ներմուծվեց ՀՀ կառավարման կարգ: Անկեղծ լինելու համար նշեմ, բոլորն էլ ինձ նորմալ են ընդունել, կոնֆլիկտներ և խնդիրներ չեմ ունեցել: Իմ տեսած բոլոր մարզպետները կարծես երկվորյակներ լինեին, պարտադիր թանկարժեք կոստյումներով, իրենց << արիական>> ծագումը ընդգծելու անթաքույց մոլուցքով տարված, […]
Սա ուղիղ պատերազմի եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է․քաղաքագետ Մոդեստ Կոլերով՝ Ալիևի ելույթի մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը: Ինչպես հայտնի է, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ Ալիեւը նշել է. «Մենք կիրագործենք Զանգեզուրի […]
Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ x Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։