Chenq morana
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ. Մարուքյան

Ուկրաինայի փոխվարչապետի Ակնա (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ
Երեկ Ուկրաինայի փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Օլեկսի Ռեզնիկովը այցելել է Արցախի Ակնա (Աղդամ) քաղաք և տարածքների վերակառուցման գործում իր օգնությունն առաջարկել:
Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին:
Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ: Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին 2020-ի աշնանը Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:
Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին:
Ակնհայտ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի, մասնավորապես՝ ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:
Այնուամենայնիվ, ուկրաինացի այն պաշտոնյաներին, ովքեր այցելում են Ադրբեջան և այն հողերը, որոնք Բաքվի վերահսկողության տակ են անցել ագրեսիայի և պատերազմական հանցագերծությունների արդյունքում, կցանկանայի հիշեցնել ժողովրդավարության մասին, որը մի ժամանակ որդեգրել էր պաշտոնական Կիևը:
Թվում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:
Ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, ով այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչոյթյան ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:
Յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:
Մենք որ հաստատ չենք մոռանալու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով