tt naxarar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Դենիս Մանտուրովի հետ քննարկեցինք Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկեցինք Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Մասնավորապես նշվեց վերոնշյալ ոլորտներում համատեղ բարդ տեխնիկական լուծումներ ստեղծելու փորձառությունը: Որպես օրինակ նշվեցին ինքնավար մեքենաների ADAS համակարգի թեստավորման համալիրը, որը նախագծվել է Հայաստանում՝ Ռուսաստանի Դաշնության պետական գիտական կենտրոնի «Կենտրոնական հետազոտական ավտոմոբիլային և ավտոմոտորային ինստիտուտ» դաշնային պետական միավորված ձեռնարկության (НАМИ) հետ համատեղ և 5G նախատիպավորման և թեստավորման համակարգը, որը գործում է «Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանում (МИЭT)։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային կարգով շարունակել քննարկումները և երկուստեք ներկայացնել զարգացման համատեղ ծրագրերի առաջարկներ:

Առաջիկայում տեղի կունենան մի շարք աշխատանքային քննարկումներ տեղակալների մակարդակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով