Styopa
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Վերջինս լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:  Մեր տեղեկություններով, Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սեդա […]

Geriner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Եթե մեր գերիներին մինչեւ հիմա չեն վերադարձնում, նշանակում է՝ դեռ սպասելիքներ ունեն այս իշխանություններից. Ռոբերտ Քոչարյան

Եթե մեր գերիներին մինչեւ հիմա չեն վերադարձնում, նշանակում է՝ դեռ սպասելիքներ ունեն այս իշխանություններից. Ռոբերտ Քոչարյան 

Bayramov
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ադրբեջանը ո՞ր դեպքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կկնքի. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով», փոխանցում է Minval.az-ը, այս մասին Բայրամովը հայտարարել է Վիեննայում` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում: Բայրամովն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ու վերաինտեգրմանը և ընդգծել, որ Ադրբեջանն այդ հարցով ակտիվ համագործակցում է […]

Vraert
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. DAF-ի վարորդը վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների. 28 ոչխար սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել.

Այսօր՝ մայիսի 24-ին,արտակարգ դեպք է տեղի ունեել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ-ին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի […]

Erdoghany kpatmi
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Էրդողան. «Ողջ աշխարհին պատմելու ենք՝ իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին:  Էրդողանը հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»: «Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք […]

Vat chen ashxatel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ռուսաստանը վատ չի աշխատել Անդրկովկասում. Լավրով

Ռուսաստանը վատ չի աշխատել Անդրկովկասում` ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում:  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Այժմ, մենք օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ընդհանրապես իրավիճակն Անդրկովկասում, ստեղծվել են նոր հնարավորություններ, այդ թվում` մեր միջնորդության շնորհիվ, որ ապաշրջափակվեն բոլոր տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցման ուղիները, որ 90-ականների սկզբից ի վեր փակ էին ԼՂ հակամարտության […]

banak
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ […]

160 mln dram
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամի հափշտակության վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018 թթ. ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ: Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013 թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016 թ. հունիսի 24-ից […]