ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին՝ շարունակո՞ւմ է, արդյոք, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մարդասպան համարել։ Բայդենն անմիջապես սկսել է բառեր փնտրել, մի քանի անգամ ընդհատել է միտքն ու նորից է սկսել նախադասությունը․ «Նրանք իրականում, ես․․․ Դե՝ լսեք, նկատի ունեմ, որ նա պարզ հասկացնել է տվել, որ․․․»։ «Կարծում եմ, որ նա նախկինում, ըստ էության, խոստովանել է, որ որոշակի բաներ է ունեցել, որոնք նա կարող էր անել կամ արել է։ Սակայն լսեք, երբ ինձ այդ հարցը տվել են եթերում, ես անկեղծ եմ պատասխանել»,- միտք այսպես է ավարտել Բայդենը։ Սրա հետ մեկտեղ, նա նշել է, որ այս իրավիճակը մեծ նշանակություն չունի հունիսի 16-ին Շվեյցարիայում Պուտինի հետ հանդիպման տեսանկյունից։ Տաթև Ֆռանգյան
Related Articles
1 անձից գնումով հսկայական գումար է հատկացվել ընկերության, որը մի քանի շաբաթ առաջ է հիմնադրվել
1 անձից գնումով հսկայական գումար է հատկացվել ընկերության, որը մի քանի շաբաթ առաջ է հիմնադրվել x
Նոր Նորքում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար է բացվել
Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանինն է: Բացման արարողությանը ներկա են գտնվել պատերզմում զոհված հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր: «Պատերազմի ավարտից հետո որոշեցի, որ պետք է հուշարձան-խաչքար տեղադրեմ: Մենք մշտական […]
Արթուր Վանեցյանն արձագանքում է Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն անհեթեթություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտի սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին։ x Վանեցյանը հերքեց նաև այն հայտարարությունը, թե ինքը ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ կապվել է Արայիկ Խանդոյանի […]