ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին՝ շարունակո՞ւմ է, արդյոք, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մարդասպան համարել։ Բայդենն անմիջապես սկսել է բառեր փնտրել, մի քանի անգամ ընդհատել է միտքն ու նորից է սկսել նախադասությունը․ «Նրանք իրականում, ես․․․ Դե՝ լսեք, նկատի ունեմ, որ նա պարզ հասկացնել է տվել, որ․․․»։ «Կարծում եմ, որ նա նախկինում, ըստ էության, խոստովանել է, որ որոշակի բաներ է ունեցել, որոնք նա կարող էր անել կամ արել է։ Սակայն լսեք, երբ ինձ այդ հարցը տվել են եթերում, ես անկեղծ եմ պատասխանել»,- միտք այսպես է ավարտել Բայդենը։ Սրա հետ մեկտեղ, նա նշել է, որ այս իրավիճակը մեծ նշանակություն չունի հունիսի 16-ին Շվեյցարիայում Պուտինի հետ հանդիպման տեսանկյունից։ Տաթև Ֆռանգյան
Related Articles
Ամասիայում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): x Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախտումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն: Կասեցումը կվերացվի խախտումը […]
Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով
Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։ x Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։ Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի […]
Ես ատում եմ էս միկրոֆոնը. Անդրանիկ Քոչարյան
Ես ատում եմ էս միկրոֆոնը: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով Yerevan Today-ի լրագրողին: x https://play.radioaurora.am/upload/videos/2021/05/pXflNEfBObPjNwTQtTvf_03_1102dad6d0d7207ca6442960a6a11870_video_720p_converted.mp4