Dashinq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Պաշտպանի թեժ գծի ահազանգի մանրամասները «Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու վերաբերյալ. գրություններ են ուղարկվել Դատախազություն և Ոստիկանություն

2021 թվականի հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և […]

Meghri
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զորամասում աշխատող անշնորհք աղջիկ է՝ իր պատճառով են կասեցվել Մեղրիի հրամանատարի լիազորությունները. Մխիթար Զաքարյան. ArmDaily

Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, ում լիազորությունները կասեցված են ծառայողական քննության շրջանակներում, Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզի Մեղրիի համայնք այցելությունից հետո զնագել է Մեղրու զորամասի մի շարք աշխատակիցների ու հետաքրքրվել, թե ինչու են նրանց երեխաները մասնակցել Փաշինյանի հանրահավաքին։   Նշվում էր, որ զրոմասի հրամանատարը վիրավորել է այդ մարդկանց և […]

banak
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական […]

Vostikanutyun
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Զվարթնոց օդանավակայանում նախկինում կատարված հանցագործության բացահայտում

 Մոտ մեկ ամիս առաջ <<Զվարթնոց>> օդանավակայանի <<Կարգո>> բեռնային համալիրի տարածքից <<Այֆոն 12>> մոդելի բջջային հեռախոսի գողություն էր տեղի ունեցել։ ՀՀ ոստիկանության <<Զվարթնոց>> Գծային բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի և Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է <<Կարգո>> բեռնային համալիրի աշխատակիցներից մեկը։ Գողոնը հայտնաբերվել է։

Oghi
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է հարկը, տուրքը խոշոր չափերով չվճարելու և ակցիզային դրոշմանիշերն անօրինական օգտագործելու դեպքեր: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, իսկ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Erg u par
Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Ալիևը պարել է

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև Ալիևը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրավիրել նաև ներկա գտնվող հյուրերին, գրում է minval.az-ը: Դատելով տեսանյութից՝ պարին մասնակցել […]

Erdoghani aycy
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ դիտարկում ենք որպես սպառնալիք. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: «1915 թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են: 2020 թ. […]

Arzaqancyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Արզաքանցյանի շտաբը հայտարարություն է տարածել.

Տիգրան Արզաքանցյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հունիսի 15-ին դեմոկրատիայի կողմնակիցներն և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրները քաղաքական միջոցառումներ են անցկացնում Երևանում: Ժամը 16-ին Երևանի փողոցներով մեկնարկելու է ավտոերթ Արցախի 1 հասցեից, իսկ Մատենադարանի շենքի մոտ ժամը 6-ին երթ է սկսվելու Երևանի փողոցներով, որն ավարտվելու է Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ՝ հավաքով: Ժողովրդավարության կողմանկիցներ և […]