Erg u par
Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Ալիևը պարել է

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև Ալիևը:

Կարճ ժամանակ անց նա պարելու է հրավիրել նաև ներկա գտնվող հյուրերին, գրում է minval.az-ը:

Դատելով տեսանյութից՝ պարին մասնակցել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով