tunavorvel en
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ Երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Qetrin
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Միհրան Պողոսյանի գրանցումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու […]

erkrord pul
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ․ Մարուքյան

 Երկրորդ փուլ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։ «Երկրորդ փուլ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ։ Ես չեմ պատկերացնում […]

Elektrakayan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հայաստանում ֆրանսիացիները կգործարկեն առաջին լողացող արևային էլեկտրակայանը․ Ժոնաթան Լաքոտ

Հայաստան են ժամանել ֆրանսիական Transénergie ընկերության ներկայացուցիչները Լիոնից՝ Հայաստանում առաջին լողացող արևային էլեկտրակայանը գործարկելու համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ, իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը: Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի PJN-Consalting ընկերության […]

Amrashinakan ashxatanqner
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել .ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։ 

GSH
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը

Սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը։ Այս տեղեկության շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը կապ հաստատեց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ։ Նա նշեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ «Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»,-ասաց […]

tmramijoc
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանարպետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանիում հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց։ 

Bakhvel en
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արագածոտնում բախվել են Kia-ով բարձված ավտոքարշակն ու Nissan-ը. 8 վիրավորներից 5-ը երեխաներ են

Երեկ՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ՝ 70-ամյա Վալերիկ Պետրոսյանը իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել Kia Forte մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային։ […]

Vardenisi erknqum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վարդենիսի երկնքում հենց այս պահին ԱԹՍ-ներ են պտտվում. Արսեն Բաբայան

Վարդենիսի երկնքում հենց այս պահին ԱԹՍ-ներ են պտտվում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։  «Իսկ դրանց չկրակելու հրաման տված իշխանության պարագլուխը քարոզարշավ է անցկացնում: Հունիսի 20-ին թուրքական իշխանությանը վռնդելու ենք մեր Հայրենիքից»,- հավելել է նա։ Նշենք, որ գրառումը կատարվել է այսօր` ժամը 18:21-ին: https://play.radioaurora.am/upload/videos/2021/06/VFkevkKgcURl3ZSkNXS6_04_a81c885631782a172b60b852373b78fb_video_240p_converted.mp4

Tunel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ, Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: