Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Բելառուսի աջակցության վրա: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ Լուկաշենկոն Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի մի հատվածի օկուպացումն անվանել է «խաղաղ կարգավորում»: Նա, մասնավորապես, ասել է. «Հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման և ձեր նախագահի շնորհիվ հնարավոր […]
Ամիսը՝ Հուլիսի 2021
Հուլիսի 26-ին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի և Արարատի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը […]
Մեր եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն: «Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում […]
Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանում ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել. razm info
Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալ – ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրով նշանակվել է գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊՆ տեղակալներից մեկի պաշտոնը։ 2020թ. վերջին, ըստ որոշ տեղեկությունների, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնից հեռացվել էր Ադրբեջանի ԶՈւ ԳՇ երկարամյա պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը։ Սադիգովի […]
Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը․ Ժոնաթան Լաքոտ
Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցա նկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդարադառնալով իր կատարած ֆեյսբուքյան գրառմանը՝«Երբ Երասխը չի […]
Ռուս գործիչների հակահայ ելույթները շատացել են. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված ռուս քաղաքական գործիչների՝ հաճախակի դարձած հակահայ ելույթների հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այդպիսի գործիչներից մեկը, մասնավորապես, ԱՊՀ երկրների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նրա կողմից պարբերաբար հնչող հակահայ արտահայտությունները ոչ միայն վնաս են հասցնում դաշնակցային հարաբերություններին ու ազգամիջյան թշնամանք սերմանում, այլև հակասում են […]
Լարվածության նոր ալիք Հայաստանի սահմաններին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Լարվածության նոր ալիք Հայաստանի սահմաններին. Տիգրան Աբրահամյան
Մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Երասխի հատվածի հայկական դիրքերը․ ՊՆ
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում […]
Նիդերլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին
Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և […]
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել. ՀՀ ՊՆ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը […]