mahak
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է փողոցայինի նման, որի ձեռքը կա մահակ, որի անունն է ուժային կառույցներ.Վահե Հակոբյան

Սա քաղաքական տեռոր և քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերին:

«Երեկ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին նենգաբար բերման են ենթարկել, այն դեպքում, երբ ինքն իր փաստաբանի հետ եկել էր 6-րդ վարչության շենքի դիմաց, այնտեղ էլ շոու ծրագրով, մեծ մասկի շոուով, երեք մեքենայով, 10-ից ավել գրոհայիններով, շատ կոպիտ ձևով Մխիթար Զաքարյանին առևանգել են և տարել են անհայտ ուղղությամբ, մենք մեկ ժամ չենք իմացել, նա որտեղ է գտնվում, հիմա մեկուսարանում է»,-ասաց Վահե Հակոբյանը

Հարցին՝ ինչո՞ւ են գործեր հարուցվում հենց Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, Վահե Հակոբյանն ասաց.

«Սյունիքում Նիկոլ Փաշինյանն ունի ամենացածր ցուցանիշը, Սյունիքի համայնքապետերն առաջինն են պահանջել նրա հրաժարականը, ճանապարհ փակելը, սյունյաց ողջույնը: Լինելով նենգ և ոչ լեգիտիմ ղեկավար՝ Փաշինյանը վարվում է այնպես, ոնց որ փողոցում գտնվի, իրեն պահում է փողոցայինի նման, որի ձեռքը կա մահակ, իսկ մահակի անունն է ուժային կառույցներ, ու կապիկություն է անում հիմա ինքը»,-ասաց Հակոբյանը:

Մեր այն դիտարկմանը, որ այս ամենն արվում է ՍԴ-ում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի քննությանը զուգընթաց, զրուցակիցն ասաց.

«Չէի ցանկանա կապել մեկը մյուսի հետ, Փաշինյանը հիմա փորձում է անել այն, ինչ ինքը բարձրաձայն հարբած վիճակում հայտարարել էր նախընտրական փուլում, որ ընտրություններից հետո անելու եմ այս-այս բաները, հիմա փորձում է դա անել»:

Դիտարկմանը, որ սրանով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, փորձ է արվում մեկուսացնել հիմնական ընդդիմախոսներին.

«Այո, նաև այդ նպատակն է հետապնդում, բայց ինչո՞ւ նման վարվելակերպ մնացած համայնքներում չկա, այնտեղ էլ են ՏԻՄ ընտրություններ լինելու»,-նկատեց Վահե Հակոբյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով