BTA naxarar
Այլ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Հաշվի առնելով ՀՀ […]

Pashinyan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատաքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները: 2021 թվականի սեպտեմբերից, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, […]

kasecum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամասիայում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախտումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն: Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց […]

Afghanstan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արևմուտքն ակնկալում է Մոսկվայի ու Պեկինի ակտիվացում Աֆղանստանում. National Interest

National Interest-ը ներկայացրել է Վաշինգտոնի Անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Մայա Կառլինի վերլուծությունը Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալու հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Ըստ վերլուծաբանի՝ ներկա իրադրությունում հաղթել են Ռուսաստանն ու Չինաստանը: «Մոսկվան և Պեկինը միասին կաշխատեն միջազգային ֆորումների ձևաչափով, որտեղ ամերիկյան դիրքորոշումը ներկայացված չի լինի: Մյուս երկրները, որոնք նույնպես կարող են հաղթած դուրս գալ Աֆղանստանում ստեղծված իրավիճակից, Իրանն […]

Robot
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իլոն Մասքն ազդարարել է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին

Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու մասին, հաղորդել Է Teslarati մասնագիտացված պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նորույթի շնորհանդեսը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փալո-Ալթո քաղաքում, որտեղ տեղակայված Է ընկերության կենտրոնակայանը: Ռոբոտի բարձրությունը կկազմի 172 սանտիմետր, քաշը՝ 57 կիլոգրամ: […]

Miayn zenqov
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միայն զենքով կա Հայի փրկություն. Արծրուն Հովհաննիսյան

Իր անունը Հայկ-Նժդեհ է, նա 6 տարեկան է։ Այս խելացի երիտասարդը ցավոք ապրում է Կանադայում, բայց ի պատիվ իր ծնողների Հայոց պատմությունը գիտի շատ ուսանողներից ավելի լավ։ Մի քանի օր հիշացրեց, որ խոստացել եմ տանել կրակելու։ Իմ վաղեմի հրաձիգ Արգիշտիի հետ արագ ընկերացան։ Մեկ անգամ չէ, որ խոսել եմ երեխաների դաստիարակության, զենքին տիրապետելու և մնացածի […]

hrdeh
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ «Երից Մանկանց» վանքի տարածքում․ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ շուրջ 40 հրշեջ փրկարարով

Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն, կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով: […]

hrazenayin
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են հրազենային վիրավորումներով շարքայիններ

 Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]