Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և շատ թեժ տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում համագործակցության թեմաների վրա, որոնք կանգնած են մեր երկրների առջև»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում շատ լավ հայտնի է Ռուսաստանին, ինչի հետ Մոսկվան կտրականապես համաձայն չէ։ «Մենք այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չենք և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ»,- հավելել է Պեսկովը։
Related Articles
Միացյալ Նահանգները հաղթահարել է կորոնավիրուսի պիկը. Թրամփ. BBC
Posted on Author admin
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի համավարակի պիկը՝ գրում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ կանխատեսել է, որ ԱՄՆ որոշ նահանգներ այս ամիս կվերաբացվեն: x Ըստ բրիտանական կայքի՝ Միացյալ Նահանգներում կա COVID-19-ի ավելի քան 640 հազար վարակակիր: Այս երկրում մահացության դեպքերը 30.800 են: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ տվյալները ցույց […]
Անգամ 7% աճի համար շատ ավելի մեծ ջանքեր են հարկավոր. Մանուկյան
Posted on Author admin
Անգամ 7% աճի համար շատ ավելի մեծ ջանքեր են հարկավոր. Մանուկյան x
Թուրքիան ձգտում է Արևմուտքի հետ ոտք մեկնել, բայց հրդեհները ցույց տվեցին նրա փխրունությունը
Posted on Author admin
Թուրքիան ձգտում է Արևմուտքի հետ ոտք մեկնել, բայց հրդեհները ցույց տվեցին նրա փխրունությունը x