Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և շատ թեժ տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում համագործակցության թեմաների վրա, որոնք կանգնած են մեր երկրների առջև»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում շատ լավ հայտնի է Ռուսաստանին, ինչի հետ Մոսկվան կտրականապես համաձայն չէ։ «Մենք այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չենք և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ»,- հավելել է Պեսկովը։
Related Articles
Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում. 64–ամյա տուժածին կապել են և հափշտակել գումար, ոսկեղեն և անգամ կենսաթոշակի բանկային քարտը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի […]
Հետաքրքիր ինֆորմացիա
Այս զարմանալի երևույթը նկատվում է Պակիստանում: Ոչ, այս ծառերն ընդհանրապես հիվանդ չեն, պարզապես նրանց վրա բնակություն հաստատած շատ սարդեր կան: Ջրի մակարդակի բարձրացման պատճառով սարդերը ստիպված էին ավելի բարձր շարժվել, որպեսզի չմահանան: Եվ հետո նրանք ընտրեցին ծառերը և նրանց դարձրեցին իրենց տունը: Սարդերը սկսեցին հյուսել ճարմանդները, և շուտով ծառերը դարձան մեծ, սարդերի տուն: Ակնհայտ է, […]
Պետք էր պատերազմից հետո գրավել ԱԺ ամբիոնը և թույլ չտալ՝ պատերազմը տանուլ տվածները մոտենային ամբիոնին
Պետք էր պատերազմից հետո գրավել ԱԺ ամբիոնը և թույլ չտալ՝ պատերազմը տանուլ տվածները մոտենային ամբիոնին x