Ադրբեջանում նախօրեին մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Սեպտենբերի 22-ից դասերը սկսվել են 1-4-րդ դասարանների աշակերտների համար, սեպտեմբերի 29-ից էլ կմերկնարկեն 5-11-րդ դասարանցիների, ինչպես նաև բուհերի ուսանողների համար։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դպրոցներում հայատյաց քարոզչությունը, երեխաներին դաստիարակում պետական քարոզչական ստերով։ Մասնավորապես, կրթության նախարար Էմին Ամրուլլաևի՝ «2021-2022 ուստարվա հանրակրթության ուղղության մասին» հրամանով Ադրբեջանի բոլոր ուսումնական հաստատություններում առաջին դասերը նվիրված են «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային։ Միաժամանակ, համացանցում տարածվել են տարբեր լուսանկարներ, որոնցում երևում է, որ երեխաները կրում են Արցախյան պատերազմում «Ադրբեջանի հաղթանակը խորհրդանշող հատուկ կրծքանշաններ», ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ-ի դեմ ուղղված խոսքերն արտացոլող պաստառներ։ Մասնավորապես, լուսանկաներից մեկում աշակերտը պատկերված է «Ոչ թե Սյունիք, այլ Զանգեզուր» գրությամբ պաստառով։ Նշենք, որ նմանատիպ գրությամբ պաստառների ու վահանակների կարելի է հանդիպել Ադրբեջանի տարբեր քաղաքների հանրային վայրերում։ Էմմա Չոբանյան
Related Articles
ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է մի շարք գույք և դրամական միջոցներ. ԱՍՏՂԱԲԱԽՇԱԿԱՆ ԹՎԵՐ
ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է մի շարք գույք և դրամական միջոցներ։ Այս մասին ԳԱ-ին հայտնում են լրատվամիջոցները։ Բռնագրավման համար պահանջվող ընդհանուր գումարը. •14 անշարժ գույքի օբյեկտ •Երեւանում 1 բնակարան ձեռք բերելու իրավունք •Իրավաբանական անձին մասնակցություն՝ 11 •Պարտատոմսեր՝ 1,361,852 դոլար և 985,190,729 դր. •Ավանդ 703,059 դոլար և 200,000,000 դր. […]
Իլոն Մասկի ընկերությունն առաջին անգամ չիպ է տեղադրել մարդու ուղեղում
Առաջին մարդը երեկ ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։ x Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։ Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են […]
Բացահայտվել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: x Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: